Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին նախագահները քննարկել են ԼՂ-ում իրավիճակը

Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին նախագահները քննարկել են ԼՂ-ում իրավիճակը

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, հայտնել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Արման Մուսինյանը:

Նրա բնորոշմամբ՝ հանդիպում-խորհրդակցությունը կայացել է «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---