ԱԳՆ. Մնացականյան-Բայրամով հանդիպում Մոսկվայում այս պահին օրակարգում չկա

ԱԳՆ. Մնացականյան-Բայրամով հանդիպում Մոսկվայում այս պահին օրակարգում չկա

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Մոսկվայում է, ուր ժամանել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին՝ նախատեսված է արդյոք Մնացակայնան-Բայրամով հանդիպում Մոսկվայում, ասաց, որ այս պահին կայանալիք հանդիպումների մասին արդեն հայտարարվել է՝ նկատի ունենալով ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպումը։

Ավելի վաղ Նաղդալյանը հայտնել էր, որ Մնացականյանը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---