Խոսնակ․ Փաշինյան-Ալիև հանդիպում նշանակված չէ21 հոկտեմբերի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ՌԴ մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ «հանդիպելու ցանկությունը»։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, առավել ևս՝ դրա օր և վայր, նախատեսված չէ։ «Ողջունելու այդ հայտարարությունը թերևս հիմնված է զուտ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հարցազրույցներում հնչած պատասխանների հիման վրա։ Հարցազրույցում վարչապետը պատրաստակամություն է հայտնել և տեսականորեն չի բացառել, որ կարող է թե Մոսկվայում, թե այլ երկրում հանդիպում լինել, բայց այս պահին որևէ հիմք չկա խոսելու, որ կոնկրետ օր կամ կոնկրետ վայր կա հանդիպման համար»,- մասնավորապես, ասաց Գևորգյանը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույցում պատրաստակամություն էր հայտնել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ ունենալու և բանակցելու։ Նույն գործակալության հետ զրույցում անձամբ Մոսկվա գնալու և կարգավորման ճանապարհներ գտնելու պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այնուամենայնիվ, նա բազմաթիվ նախապայմաններ էր նշել՝ բանակցությունների անցնելուց առաջ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով |