Փաշինյանը՝ իրանական թերթին․ Տարածաշրջանը պետք է ավելի լուրջ մոտենա ահաբեկիչների խնդրին21 հոկտեմբերի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է, և տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այդ խնդրին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իրան» օրաթերթին հարցազրույցում: Վարչապետը նշել է՝ միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով։ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիայի՝ տարածաշրջան բերած ահաբեկիչները լրջագույն վտանգ են ստեղծում։ «Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու: Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»,- նշել է Փաշինյանը: Թուրքիան ռազմական ակտիվ ներկայություն ունի Արցախի դեմ սանձազերծված պատերազմում․ թուրքական զորքերն աջակցություն են ցույց տալիս Ադրբեջանին, իսկ այդ երկիրը Լիբիայից ու Սիրիայից վարձկաններ է բերել՝ ԼՂ-ում կռվելու։ Ավելի վաղ հայկական կողմը հրապարակել էր երկու վարձկանի խոսակցության ձայանգրությունը, որտեղ նրանք քննարկում էին նաև Իրանի տարածք անցնելու հնարավորությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |