Զեյնալյան․ Առողջապահական համակարգը վերահսկում է Covid-19-ի իրավիճակը

Զեյնալյան․ Առողջապահական համակարգը վերահսկում է Covid-19-ի իրավիճակը

PanARMENIAN.Net - Առողջապահական համակարգը վերահսկում է կորոնավիրուսային իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Նա նշել է, որ կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է մոտ 20 բուժհաստատություն, ևս երկուսն առաջիկա օրերին կմիանա պրոցեսին, գրում է Aysor.am-ը։

«Որոշ մարդիկ բուժումն ստանում են տնային պայմաններում: Իսկ ծանր դեպքերը տոկոսային հարաբերակցությամբ պակաս են, քան առաջին ալիքի դեպքում: Ամեն դեպքում, առողջապահական համակարգն այս պահին պայքարում է երկու ճակատով, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հավելյալ ծանրաբեռնվածություն չլինի», - ասել է նա:

Զեյնալյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե ՀՀ ազգանբնակչության քանի տոկոսն է մինչ այս վարակվել կորոնավիրուսով՝ նշելով, որ նման վիճակագրություն չկա:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 1836 նոր դեպք է գրանցվել և ռեկորդայն թվով մահեր՝ 23, որից 20-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբից ի վեր, դեռահասի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա աղջիկն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---