Զինված հարձակում՝ Վրաստանում․ Մոտ 15 պատանդ կա, զինյալը $500,000 և ուղղաթիռ է ուզում

Զինված հարձակում՝ Վրաստանում․ Մոտ 15 պատանդ կա, զինյալը $500,000 և ուղղաթիռ է ուզում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ի կեսօրին Վրաստանի Զուգդիդի քաղաքում զինված տղամարդը մտել է բանկի մասնաճյուղ և պատանդ վերցրել ներսում գտնվող աշխատակիցներին ու հաճախորդներին, դեպքի վայրում են Վրաստանի հատուկ ծառայության աշխատակիցները։ Երեկոյի դրությամբ՝ երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ընթանում են բանակցություններ։

Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 21-ի կեսօրին սկսված զինված հարձակումը շարունակվում է, սակայն զինյալն արդեն 3 պատանդի բաց են թողել։

Հաղորդվում է, որ տղամարդը զինված է նռնակով և ինքնաձիգով, բանկի մասնաճյուղում հոկտեմբերի 21-ի երեկոյի դրությամբմոտ 15 մարդ կա, լարված իրավիճակ է նաև բանկի հարակից տարածքում․ բախումներ են եղել։ Պատանդների հարազատները ցանկացել են տեղեկություն իմանալ ներսում գտնվող մտերիմների մասին։

Նշվում է, որ զինված հարձակման սկզբում բանկի երկրորդ հարկի աշխատակիցներից ոմանց հաջողվել է դուրս գալ տանիք, նրանք ոստիկանության օգնությամբ անվտանգ վայր են տեղափոխվել, պատանդների մեջ միայն առաջին հարկի աշխատողներն են։

Ըստ տվյալների՝ ահաբեկիչը կես միլիոն դոլար է պահանջել, ավտոմեքենա, ուղղաթիռ և ոստիկանության միջամտության բացառում՝ այլապես պատանդների կյանքի համար պատասխանատվություն չի կրում։ Տղամարդը կապվել է վրացական մի շարք հեռուստաալիքների հետ՝ վերահաստատելով իր պահանջներն ու 2 ժամ տվել պահանջների կատարման համար, դրանից եհտո սակայն նա շարունակում է պատանդների հետ բանկի ներսում մնալ։ Պատանդներից մեկի միջոցով ահաբեկիչը հայտարարել է, որ իր պահանջները չկատարելու դեպքում կսկսի սպանել ներսում գտնվողներին։

Զուգդիդին Սամեգրելո և Զեմո-Սվանեթի երկրամասի վարչական կենտրոնն է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---