Երևանում արցախցիների սոցխնդիրներով զբաղվող օպերատիվ շտաբ կստեղծվի

Երևանում արցախցիների սոցխնդիրներով զբաղվող օպերատիվ շտաբ կստեղծվի

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ Երևանում կձևավորվի օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր և կզբաղվի ժամանակավոր այնտեղ տեղափոխված արցախցի ընտանիքների սոցիալական խնդիրներով:

«Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար: Անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նախագահը նշել է, որ առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում է Մայր հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիներին՝ օր առաջ Արցախ վերադառնալու․ «Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև»,- նշել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---