ՊՆ․ Արցախի կենտրոնում թեժ էր, հակառակորդը հյուսիսում հետ է մղվել, հարավում՝ կասեցվել

ՊՆ․ Արցախի կենտրոնում թեժ էր, հակառակորդը հյուսիսում հետ է մղվել, հարավում՝ կասեցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ից Արցախում վաղ առավոտից բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները, թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ հյուսիսում հակառակորդը հարձակման մի քանի փորձ է արել, դրանք հետ են մղել, զգալի կորուստ են պատճառվել ադրբեջանցիներին։ Հյուսիսում նաև մարտավարական ինքնաթիռներ են կիրառվել, հաջողության չեն հասել։

Հովհաննիսյանը հայտնել է, որ հարավում մի քանի օջախային տեղերում զինված ուժերը հակառակորդին կասեցրել են, ոչ մի միլիմետր առաջ չեն եկել։

«Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են մեր դիրքեր ներթափանցել ու առաջանալ, հրետանու դիպուկ կրակից հետո փախուստի են դիմել։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր։ Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Մարտերի ուղղությունը թեքվել է ավելի հարավ՝ Արաքսի հունին մոտ»,- հայտարարել է նա։

Հովհաննիսյանը հայտնել է, որ վերջին օրերին մարտական գործողությունները նույն թեժության չեն, ինչ նախկինում։ Նա նշել է, որ վերջին տվյալներով՝ Արցախում օդուժ շատ չի կիրառվել, հիմնականում հրետանի, քիչ քանակի զրահատեխնիկա, մեծ թվով գրոհող խմբեր, դիվերսիոն խմբեր, հետևակ ու մասամբ օդուժ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---