«Մեկը երկու դարձնենք»․ ՀՀ գործատուներին առաջարկվում է կրկնապատել աշխատողների վճարած 1000 դրամները

«Մեկը երկու դարձնենք»․ ՀՀ գործատուներին առաջարկվում է կրկնապատել աշխատողների վճարած 1000 դրամները

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է նոր՝ «Մեկը երկու դարձնենք» նախաձեռնությունը, որի շրջանակում ՀՀ-ում գործող յուրաքանչյուր գործատու կամ տնտեսվարող հնարավորություն է ստանում իր աշխատակիցների կողմից ամեն ամիս վճարվող 1000 դրամները կրկնապատկել՝ այսինքն՝ իր կողմից ևս 1000 դրամ ավելացնել, հայտնել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Թվերով ասած՝ 2019-ին մենք 1000 դրամներով ստացել ենք 7․5 մլրդ դրամ, 2020-ից հետո, եթե այս նախաձեռնությանը բոլորը միանան, ապա կկարողանանք հասնել 15 մլրդ դրամի»,- ասել է նա՝ հավելելով, որ գումարի հավաքագրման նպատակը զինծառայողների ընտանիքներին ապահովության երաշխիքներ տալն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

Ընթերցեք նաև․ 50Plus նոր նախագիծն ու հեռուստամարաթոնը՝ Արցախին ու ՀՀ-ին հումանիտար աջակցության համար

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---