Ալիև․ Ոչ մի հանրաքվե ԼՂ-ում չի լինի

Ալիև․ Ոչ մի հանրաքվե ԼՂ-ում չի լինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքնորոշման մասին հանրաքվե Լեռնային Ղարաբաղում չի լինի։

«Ոչ, իհարկե՝ ոչ։ Ոչ մի հանրաքվե Լեռնային Ղարաբաղում չի լինի։ Մենք համաձայն չենք դրան։ Մենք համաձայնություն չենք տվել բանակցությունների ժամանակ, և այժմ, երբ վերադարձրել ենք տարածքների զգալի մասը, դրա մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև նշել է, որ Բաքուն նախապայմաններ առաջ կքաշի ռազմական դիտորդների տեղակայման հարցում։

«Սկզբունքորեն մենք չենք մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը, սակայն մեր պայմաններն առաջ կքաշենք, երբ ժամանակը գա»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---