Կրեմլ․ ԼՂ խնդրի կողմերը չեն պահում հումանիտար հրադադարը

Կրեմլ․ ԼՂ խնդրի կողմերը չեն պահում հումանիտար հրադադարը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հումանիտար դադարի և կրակի դադարեցման պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը չեն պահպանում։

Նրա խոսքով՝ Մոսկվան չի տեսնում հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան դիվանագիտականն է, ինչի համար Ռուսաստանը ջանք է թափում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պեսկովը չի մեկնաբանել հայկական կողմի «կասկածները», որ հնարավոր է դիվանագիտական ճանապարհով պրոգրեսի հասնել. «Դա պետք է հարցնել Հայաստանի ղեկավարից»,- ասել է նա։

Նա ավելացրել է, որ բանակցություններում երրորդ երկրի (Թուրքիայի - խմբ.) ներգրավումը հնարավոր կլինի միայն հակամարտող երկու կողմի համաձայնությամբ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---