Հայերն Իսրայելի ԱԳՆ-ի դիմաց պահանջել են դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը և ճանաչել Արցախը

Հայերն Իսրայելի ԱԳՆ-ի դիմաց պահանջել են դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը և ճանաչել Արցախը

PanARMENIAN.Net - Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց հայազգի ցուցարարները պահանջում են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, հայտնել է այդ երկրում ՀՀ դեսպանատան էջը։

«Ցուցարարները պահանջում են Իսրայելից դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և միջազգային հարթակներում սատարել ճակատագրով իրեն այդքան մոտ ու հազարամյակների բարեկամ հայ ժողովրդին»,- հայտնել են դեսպանատնից։

Ցույցի ժամանակ վաճառվել են նաև պաշտպանիչ դիմակներ՝ Արցախի դրոշներով, գոյացած գումարը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Ավելի վաղ Իսրայելի հայ համայնքը ավտոերթ ու ցույց էր անցկացրել՝ ընդդեմ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, Իսրայելի կողմից ադրբեջանցիներին զենքի վաճառելու որոշման։

Ավտոերթի ընթացքում նաև բախումներ էին եղել տեղի հայերի ու ադրբեջանցիների միջև․ ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների վրա, կոտրել ապակիները, վնասել որոշ ցուցարաների։

Ավելի վաղ Ադրբեջանին Իսրայելի կողմից զենքի վաճառքի պատճառով այդ երկրում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հետ էր կանչվել՝ խորհրդակցությունների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---