ՊԲ-ն ևս մեկ Bayraktar է խոցել՝ չպայթած հրթիռներով

ՊԲ-ն ևս մեկ Bayraktar է խոցել՝ չպայթած հրթիռներով

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը հրապարակել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թուրքական արտադրության հերթական Bayraktar TB2 անօդաչու սարքը։

Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Լուսանկարներում երևում են նաև թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության ԱԹՍ-ների համար նախատեսված չպայթած կառավարվող MAM հրթիռներ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին և 20-ին, Պաշտպանության բանակն առաջին անգամ ցուցադրել էր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչու թռչող երկու սարք։

Հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մոտ 1 տասնյակ Bayraktar է խոցվել, սակայն դրանք հայկական տարածքում չեն ընկել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---