Covid-19-ից հիվանդանոցում մոտ 2000 բուժվող կա․ Բժիշկները զինվորներին ավելի են պետք

Covid-19-ից հիվանդանոցում մոտ 2000 բուժվող կա․ Բժիշկները զինվորներին ավելի են պետք

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսի աննախադեպ աճ կա, ամեն օր նախորդից մոտ 500 դեպքով ավելի է գրանցվում, հիվանդանոցներում բուժվող մոտ 2000 հիվանդ կա, հայտարարել է համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։

Նա հիշեցրել է, որ բժիշկներն այժմ ավելի շատ անհրաժեշտ են զինծառայողներին և հորդորել պահպանել հակահամաճարակային կանոնները։

Ադրբեջանի կողմից Արցախում հոկտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմից հետո ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թվի աճ կա։ Ըստ Պարոնյանի՝ սեպտեմբերի համեմատ վարակի նոր դեպքերն աճել են մոտ 10 անգամ։

Պարոնյանը նշել է, որ չնայած անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում կորոնավիրուսի տակ, սակայն առողջապահական համակարգը կարող է կոլապսի առաջ կանգնել վարակի տեմպի նման աճի պայմաններում։

Նրա խոսքով՝ բազմաթիվ հիվանդներ սպասում են իրենց հերթին, որոշները դուրս են գրվում վիճակի մի փոքր կայունացումից հետո։

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 70,836-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2306-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից Առողջացածների ընդհանուր թիվը 49,787 է, փաստացի բուժվողներինը՝ 19,591 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---