Թբիլիսիի հայերը դուրս են եկել քայլերթի՝ ի աջակցություն Արցախի

Թբիլիսիի հայերը դուրս են եկել քայլերթի՝ ի աջակցություն Արցախի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիի հայերը դուրս են եկել քայլերթի՝ ի աջակցություն Արցախի։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Տեղի ունեցավ թբիլիսահայության թվով երկրորդ քայլերթը` ի աջակցություն Արցախի և Հայոց հաղթական բանակի»,- ասվում է գրառման մեջ։

Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել վրացական լրատվամիջոցներին օբյեկտիվ լուսաբանել իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում՝ պահպանելով Թբիլիսիի չեզոք դիրքորոշումը։

Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ առաջին երթը Թբիլիսիում անցկավել էր հոկտեմբերի 1-ին: Երթի հարյուրավոր մասնակիցները պաստառներով, դրոշներով, հայրենասիրական երգերով շարժվել էին դեպի Վրաստանում ՀՀ դեսպանատուն` ի զորակցություն Հայաստանի ու Արցախի:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---