Դեսպան․ Իրանն իր սահմանների խախտում չի հանդուրժի

Դեսպան․ Իրանն իր սահմանների խախտում չի հանդուրժի

PanARMENIAN.Net - Իրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող մարտական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին կամ իր տարածքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԼՂ-ում մարտական գործողությունների մեկնարկից հետո Իրանի տարածքում մի քանի ադրբեջանական ԱԹՍ է ընկել։ Մինչ այդ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ սահմանամերձ գոտում բնակելի տներ են տուժել տարածքում պայթած ականներից։

«Իրանը շատ ուշադիր հետևում է ակտիվությանը մեր երկրի սահմանամերձ շրջաններում, մեզ համար անընդունելի է հակամարտող կողմերից յուրաքանչյուրի ագրեսիան մեր երկրի տարածքի հանդեպ և լրջորեն զգուշացնում ենք անհրաժեշտ զգուշավորության մասին»,- ասել է Ջալալին։

Դեսպանը հավելել է, որ «Իրանը սերտ շփման մեջ է բոլոր կողմերի հետ»։

«Իրանն ագրեսիա չի հանդուրժի իր սահմաններին կամ տարածքում։ Մենք հայտարարել ենք երկու կողմին, ՀՀ-ին և Ադրբեջանին, որ ով չպահպանի այդ սկզբունքը, լիովին կմերժվի»,- ասել է նա։

Իրանի դեսպանը հավելել է, որ «պաշտպանական ոլորտում Իրանի որոշ հատվածներում ինքնաբավության է հասել և նույնիսկ արտահանման հնարավորությունների։ Եվ եթե կարիք լինի, ապա անպայման անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---