Դիմակ չկրողները կտուգանվեն. Ոստիկանությունը կրկին ուժեղացված կծառայի

Դիմակ չկրողները կտուգանվեն. Ոստիկանությունը կրկին ուժեղացված կծառայի

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից հակահամավարակային վերահսկողության ուղղությամբ անցնելու է ուժեղացված ծառայության:Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ դիմակ չկրողները կտուգանվեն:

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը։

Դիմակ չկրելու համար տուգանքը կազմում է 10,000 դրամ:

Նկատի ունենալով պատերազմական շրջանում հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ բավարարվելով զգուշացումով ու հորդորով:

«Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին, և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը: Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 73,310-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2474-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1145 դեպք կա, այլ պատճառով՝ 329։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---