ԱՄՆ-ն Սիրիայում լիկվիդացրել է «Ալ-Կաիդայի» առաջնորդների

ԱՄՆ-ն Սիրիայում լիկվիդացրել է «Ալ-Կաիդայի» առաջնորդների

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով ՝ ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի հարվածից թուրք-սիրիական սահմանի մոտ մահացել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության 15 առաջնորդ:

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ մեկ այլ մշտադիտարկող կառույցի՝ SOHR-ի տվյալներով՝ 15 մահացածի ցանկում կա նաև «Իսլամական պետության» նախկին անդամ, ինչպես նաև խաղաղ բնակիչ։ Կան նաև վիրավորներ։

Վերջին երկու տարում «Ալ-Կաիդայի» ֆինանսավորումը կտրուկ աճում է։ Կազմակերպության նպատակն է իսլամական երկրներում աշխարհիկ ռեժիմի տապալումը և «Իսլամական մեծ խալիֆաթի» ստեղծումը։ Այն իրականացրել է մի շարք ահաբեկչական գործողություններ, այդ թվում՝ Միացյալ Նահագներում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---