Իրանը զինտեխնիկա և ստորաբաժանումներ է մոտեցնում Ադրբեջանի հետ սահմանին

Իրանը զինտեխնիկա և ստորաբաժանումներ է մոտեցնում Ադրբեջանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Սոցցանցերի իրանական տիրույթում տեղեկություններ և տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց, հեղինակների պնդմամբ, երևում է՝ իրանա-ադրեբաջանական սահմանին մոտեցվող զինտեխնիկա։

Տելեգրամյան Azariha ալիքը գրում է, որ Իրանի բանակի 21-րդ դիվիզիան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 25-րդ դիվիզիան տեղակայվում են երկրի հյուսիսարևմտյան սահմանների մոտ։ Աղբյուրն ընգդծում է, որ ԻՀՊԿ դիվիզիան Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի փորձ ունի։

Մեկ այլ տելեգրամյան ալիք՝ Gunaz TV-ն տեսանյութեր (1, 2, 3) է հրապարակել՝ նշելով, որ ԻՀՊԿ-ն տասնյակ տանկեր է տեղափոխում դեպի իրանաադրբեջանական սահման։

Ադրբեջանի հետ սահմանակից իրանական բնակավայրերում սեպտեմբերի 27-ից Արցախում Բաքվի կողմից սանձազերծված մարտերի ընթացքում պարբերաբար զինամթերք է ընկնում՝ հրթիռներից մինչև անօդաչու թռչող սարքեր։ Արդեն 2 իրանցի է տուժել։

Իրանը տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն։ Ադրբեջանական կողմը մեկ անգամ արդեն ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---