Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով24 հոկտեմբերի 2020 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Flightradar24 հարթակից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 24-ի գիշերը 3 բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի օդային տարածքով, դրանցից 2-ը պատկանում են Silk Way Airlines-ին, 1-ը` Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ «Վոեննիյ Օբոզրեվատել» տելեգրամյան ալիքը ֆիքսել է, որ դրանք ԻԼ-76ՏԴ ինքնաթիռներ են։ Սովորաբար Silk Way-ի այս ինքնաթիռները սպասարկում են Ադրբեջանի կառավարությանը, դրանք պարբերաբար թռիչքներ են անում դեպի Իսրայել և Թուրքիա։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ սրանք նույնպես ռազմական նշանակության արտադրանք են տեղափոխելիս եղել Ադրբեջանի ՊՆ-ի համար։ Վրաստանը հայտարարել էր, որ իր տարածքով չի թողնելու ռազմական նշանակության տարանցումներ ԼՂ հակամարտության կողմերից ոչ մեկին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |