ՊՆ․ Մարտերն Արցախում շարունակվել են, սակայն ոչ նույն թեժությամբ, հյուսիսում դիվերսիոն խումբ է չեզոքացվել

ՊՆ․ Մարտերն Արցախում շարունակվել են, սակայն ոչ նույն թեժությամբ, հյուսիսում դիվերսիոն խումբ է չեզոքացվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, նախորդ օրերի համեմատ՝ մեծ լարվածություն չի եղել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ հյուսիսում կեսօրից հետո սկսել է հրետանային հուժկու փոխհրաձգություն, կենտրոնում անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում չեզոքացվել է դիվերսիոն-հետախուզական մեկ խումբ, դիվերսանտներ չեզոքացնելու գործողությունները շարունակվում են։

Հովհաննիսյանը հայտնել է, որ հարավում ևս թեժ մարտեր չեն եղել, հակառակորդը փորձում է օջախային գրոհներով առաջ շարժվել, որոշ հատվածներում հետ են շպրտվել ու նահանջել են՝ կորցնելով զրահատեխնիկա։

ՊՆ ներկայացուցիչն ինտերակտիվ քարտեզով ներկայացրել է իրավիճակն Արցախում ու հայտնել, որ հարավում ու հյուսիսում (Թալիշը) ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներ կան, սակայն իրավիճակն անընդհատ փոփոխվում է։

ՊՆ ներկայացրած տեսանյութում երևացող քարտեզը ներառում է նաև Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի մասն ու որոշ այլ տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ դեռ 1994-ից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---