Արբանյակային ֆոտո․ Գաբալայում թուրքական չորս F-16 է կանգնած, օրեր առաջ 6-ն էին

Արբանյակային ֆոտո․ Գաբալայում թուրքական չորս  F-16 է կանգնած, օրեր առաջ 6-ն էին

PanARMENIAN.Net - Maxar Technologies արբանյակային ծառայության լուսանկարներում երևում է, որ Ադրբեջանի Գաբալայի ավիաբազայում թուրքական F-16 կործանիչներ են կանգնած։

Դրանք թվով չորսն են, մինչդեռ մեկ շաբաթ առաջ, ըստ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի, ավիաբազայում կանգնած էր 6 միավոր F-16:

Ադրբեջանը տևական ժամանակ ժխտում էր թուրքական ռազմական ինքնաթիռների Ադրբեջանում տեղակայման փաստը, սակայն նախագահ Իլհամ Ալիևը ստիպված էր ընդունել այն, երբ արբանյակային լուսանկարներով ապացուցվել էր դրանց Գյանջայի օդանավակայանում լինելը։

Ավելի վաղ NY Times-ի՝ բաց տվյալների վերլուծությամբ զբաղվող փորձագետ Քրիստիան Թրիբերթն արբանյակային լուսանկարներով պարզել էր, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի միջազգային օդանվակայանում առնվազն երկու F-16 կործանիչ է կանգնած։

Ալիևն ավելի ուշ հաստատեց, որ իր երկրի տարածքում թուրքական զինուժին պատկանող կործանիչներից կան՝ դեռ օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժության ժամանակ բերված։ Սակայն միաժամանակ հերքել էր F-16-երի ներգրավվածությունը ռազմական գործողություններին, չնայած հայկական կողմից բերվող ապացույցերին։

Սեպտեմբերի 30-ին հայկական կողմը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Ադրբեջանի կողմից 2 F-16 ինքնաթիռ, ադրբեջանական Սու-25-երի և թուրքական Bayraktar հսկիչ ԱԹՍ-ի հետ մեկտեղ, թռչում Ադրբեջանում գտնվող Քյուրդամիր ավիաբազայից: Նշվում էր, որ դրանք, թռչելով բարձության վրա, հարվածներ են հասցնում Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել էր հայկական ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Դրանից հետո ևս մի քանի անգամ մարտերում աջակցության համար օդ են բարձրացվել F-16-երը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---