Թրամփը՝ ԼՂ խնդրի մասին․ Ես դա անվանում են «հեշտ հարց»25 հոկտեմբերի 2020 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգները հեշտությամբ կարող է հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում։ «Այն խնդիրը, որ նրանք ունեն՝ մահերը, մարտերը և մնացած այլ բաները, մենք կլուծենք։ Վերադարձեք և պատմեք ձեր ժողովրդին այդ մասին։ Ես դա անվանում են «հեշտ հարց»։ Եթե գիտես՝ ինչ ես անում, դա հեշտ է»,-հայտարարել է նա՝ խոսելով հայերի մասին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել էր, որ փորձում են համոզել Ադրբեջանին համաձայնվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։ Նա նշել էր, որ հայկական կողմը համաձայնել է դադարեցնել կրակը։
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադբեջանի սանձազերծած պատերազմից հետո երկու անգամ՝ պաշտոնական Մոսկվայի ու Փարիզի միջնորդությամբ, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկուսն էլ ադրբեջանական կողմը խախտել է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |