ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում

ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում, փոխանցում է Aysor.am-ը։

Համանախագահները հայտարարել են, որ ԱԳ նախարարները հանդիպում են, որպեսզի քննարկեն, համաձայնության գան և սկսեն իրականացնել համաձայնեցված ժամանակացույցով սահմանված բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան։

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել, ըստ որի ԼՂ հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08։00-ից, հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադբեջանի պատերազմից հետո երկու անգամ՝ պաշտոնական Մոսկվայի ու Փարիզի միջնորդությամբ, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկուսն էլ ադրբեջանական կողմը խախտել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---