ՌԴ-ից հումանիտար խոշոր օգնություն է հասել ՀՀ

ՌԴ-ից հումանիտար խոշոր օգնություն է հասել ՀՀ

PanARMENIAN.Net - Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է հասել Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանը։

Ուղեբեռը տեղափոխվել է «Իլ-76» ինքնաթիռով։ Դրանում դեղորայք է, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---