Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայում

Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանը ներկայացրել է 4 մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է ոսկե մեդալի, Եվա Հունանյանը և Կարեն Բաղդասարյանը (երկուսն էլ 12-րդ դասարան) արժանացել են արծաթե մեդալների: «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գյուլամիրյանը ևս նվաճել է արծաթե մեդալ։

Թիմի հետ աշխատել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզմաթ դպրոցի աստղագիտություն առարկայի ուսուցիչ Մարիետա Գյուլզադյանը և ֆիզմաթ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Վարդգես Մամբրեյանը:

«Օլիմպիադային մասնակցող 10 միլիոնանոց Ադրբեջանի և ավելի քան 70 միլիոնանոց Թուրքիայի թիմերի անդամներից որևէ մեկը նույնիսկ գովասանագրի չի արժանացել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 աշակերտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---