Խուճապի չմատնվել. Ստեփանակերտում և հարակից տարածքում պայթեցման աշխատանքներ են

Խուճապի չմատնվել. Ստեփանակերտում և հարակից տարածքում պայթեցման աշխատանքներ են

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում և հարակից տարածքում պայթեցման աշխատանքներ են իրականցվում՝ պայթյուններ լսելու դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---