Սիրիացի զինյալը ԼՂ մարտերում մի կերպ է խուսափել սպանվելուց, նրա 11 ընկերը մահացել է

Սիրիացի զինյալը ԼՂ մարտերում մի կերպ է խուսափել սպանվելուց, նրա 11 ընկերը մահացել է

PanARMENIAN.Net - Սիրիացի զինյալը, որի հետ հարցազրույց էր արել Մերձավոր Արևելքի իր ուսումնասիրություններով հայտնի գիտաշխատող Էլիզաբեթ Ցուրկովը, հոկտեմբերի 25-ին մի կերպ է խուսափել Լեռնային Ղարաբաղի մարտերում սպանվելուց։ Հայկական մեկ կրակից սպանվել է նրա ստորաբաժանման 11 անդամ, մոտ 40-ը՝ վիրավորվել։ Ըստ Ցուրկովի՝ նրանք էլիտար ստորաբաժանումների նախկին զինյալներ են, «թնդանոթի միս»։

Ցուրկովն այդ զինյալին պայմանական անվանում է Աբդել Բասիթ. նա պատմել էր, որ իրենց ուղիղ առաջնագիծ են ուղարկել։

«Իրավիճակը սարսափելի է, սարսափելի է։ Մարտերն ամեն օր են։ Հանգիստ չկա։ Բազմաթիվ տղամարդիկ կորած են և չենք կարողանում գտնել նրանց», - ասել է նա։

Բասիթը Հոմսի գյուղաբնակ շրջաններից է, Ռասթանից։ Նրա խոսքով՝ հայրը պարտքեր ունի, դրա համար ստիպված է եղել Ադրբեջան մեկնել։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։

Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մոտ 200 զինյալ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---