Ավստրիայի և Նիդերլանդների ղեկավարները քննադատել են Էրդողանին՝ Մակրոնին վիրավորելու համար26 հոկտեմբերի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորական արտահայտությունները, որոնք նա հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։ Կուրցը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ Թուրքիան գնալաով հեռանում է Եվրամիությունից։ «Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի արտահայտությունները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։ Դրանք կրկին վկայում են, որ Թուրքիան գնալով ավելի շատ է հեռանում Եվրամիությունից և մեր ընդհանուր աշխարհներից։ Լիակատար աջակցություն և համերաշխություն՝ Ֆրանսիային», - գրել է նա Twitter-ում։ Էրդողանին դատապարտել է նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն։ «Էրդողանի արտահայտությունները Մակրոնի հասցեին անթույլատրելի են։ Նիդերլանդները սատարում է Ֆրանսիային և Եվրամիության հավաքական արժեքներին։ Հանուն խոսքի ազատության՝ ընդդեմ ծայրահեղականության»,-գրել է նա Twitter-ում։ Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իսլամի մասին վերջինիս արտահայտությունների համար, ու հայտարարել, թե նա «հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի»։ Ֆրանսիան դրանից հետո հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ խորհդրակցությունների։ Իր հերթին, Մակրոնն Էրդողանի խոսքերը որակել է վիրավորանք և հայտարարել, որ նա չափերն անցել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |