ՊՆ-ի կոչը՝ սմարթֆոններ չուղարկել զինվորներին

ՊՆ-ի կոչը՝ սմարթֆոններ չուղարկել զինվորներին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարոթյունը կոչ է անում ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի սմարթֆոններ ուղարկելուց։ Նշվում է, որ չնայած ՊՆ նախազգուշացումներին, նման դեպքեր են գրանցվում։

«Սմարթֆոն ուղարկելով՝ վտանգում եք զինծառայողի և նրա զինակիցների կյանքը: Սմարթֆոնները թույլ են տալիս տեղորոշել զինծառայողին»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---