ՊԲ նորանշանակ հրամանատարը խոստացել է անել հնարավորը՝ ակնկալիքներն արդարացնելու համար

ՊԲ նորանշանակ հրամանատարը խոստացել է անել հնարավորը՝ ակնկալիքներն արդարացնելու համար

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը խոստացել է անել հնարավորը՝ ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:

Նորանշանակ հրամանատարը շնորհակալություն է հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին բարձր վստահության համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից, քանի որ օրերս մարտական դիրքում վիրավորում է ստացել:

Մեկ այլ հրամանագրով Արզումանյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---