Աշտարակում քաղաքացիներն արգելել են թուրքական բեռնատարների շարժը․ Դրանք ոստիկանություն են տարվել

Աշտարակում քաղաքացիներն արգելել են թուրքական բեռնատարների շարժը․ Դրանք ոստիկանություն են տարվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում մի խումբ քաղաքացիներ նկատել են թուրքական համարանիշերով մի քանի բեռնատար, կանգնեցրել են դրանք և արգելել տեղաշարժը։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ նշելով, որ քաղաքացիները մատնանշել են Արցախի պատերազմին թուրքական հանցավոր ներգրավվածությունը և այդ բեռնատարերից բխող հնավոր վտանգը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները և բեռնատարերը տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին՝ հանգամանքները պարզելու։

Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմում Ադրբեջանն ունի Թուրքիայի քաղաքական և ռազմական լիակատար աջակցությունը։ Ադրբեջանի օգտագործման են տրված թուրքական F-16 կործանիչներ և Bayraktar անօդաչուներ։ Բացի այդ, Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի ահաբեկիչ-զինյալներ։

Կառավարության որոշմամբ Հայաստանում 2020-ի դեկտեմբերի 31-ից ժամանակավորապես արգելվել է թուրքական ապրանքների ներմուծում և իրացումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---