Զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր մեքենան բանակին է նվիրել

Զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր մեքենան բանակին է նվիրել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն իր մեքենան նվիրել է բանակին, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով։ Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»,- գրել է Հովհաննիսյանը` հրապարակելով մեքենայի լուսանկարը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 9-ին Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել էր «Արիության համար» մեդալով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---