ՊՆ․ ՀՀ պետսահմանի խախտման դեպքում ամբողջ զինանոցն ենք կիրառելու27 հոկտեմբերի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական սահմանի խախտման դեպքում առկա բոլոր ուժերով հուժկու հարված կհասցնենք՝ կիրառելով զինանոցում գտնվող բոլոր զինատեսակները, հայտարարել են պաշտպանության նախարարության հրամանատարական կազմի ներկայացուցիչները, փոխանցում է Զինուժը։ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 27-ին հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանի օպերատիվ իրադրությունն ու առաջիկա քայլերը։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է, հայկական կողմը գիտի Ադրբեջանի կրակային բոլոր դիրքերը, սադրանքի կրկնության դեպքում դրանք խոցվելու են։ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը նաև ավելի վաղ հակառակորդի կողմից պետական սահմանի թիրախավորման կադրեր է հրապարակել։
Հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, Ադրբեջանը, շարունակելով խախտել հայտարարված հրադադարը, անօդաչու թռչող սարքերով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը (Մեղրի-խմբ․): ՊՆ-ից հայտնել էին, որ ստիպված են լինելու համապատասխան հարված հասցնել ադրբեջանական ուժերին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |