ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետը հեռացվել է պաշտոնից

ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետը հեռացվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը հեռացվել է պաշտոնից: Այդ մասին ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։

Հարցին, թե ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը հեռացվել է պաշտոնից՝ ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանել է․ «Այո», գրում է Aysor.am-ը։

Աբազյանն ասել է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող վարկածները չեն համապատասխանում իրականությանը։ Նա այդպես է պատասխանել՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ վարկածների՝ դավաճանության վերաբերյալ քրեական գործ է եղել, կամ նա չի կարողացել համակարգել սահմանապահ զորքերի ռազմական գործողությունները։

«ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը։ Դրանից ավելի տեղեկատվություն չեմ կարող տալ։ Միանշանակ քրեական գործ չկա հարուցված», - ասել է Աբազյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ որ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, իսկ Արման Մարալչյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---