Իրանի հատուկ բանագնացը կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Թուրքիա27 հոկտեմբերի 2020 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ փոխնախարար, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբաս Արաքչին կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ Հատուկ բանագնացը կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում, գրում է Gazeta.ru-ն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սոցցանցերի իրանական տիրույթում տեղեկություններ և տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց, հեղինակների պնդմամբ, երևում է՝ իրանա-ադրեբաջանական սահմանին մոտեցվող զինտեխնիկա։ Ադրբեջանի հետ սահմանակից իրանական բնակավայրերում սեպտեմբերի 27-ից Արցախում Բաքվի կողմից սանձազերծված մարտերի ընթացքում պարբերաբար զինամթերք է ընկնում՝ հրթիռներից մինչև անօդաչու թռչող սարքեր։ Արդեն 2 իրանցի է տուժել։ Իրանը տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն։ Ադրբեջանական կողմը մեկ անգամ արդեն ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |