Պոմպեոն խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ՝ պնդելով պահպանել հրադադարը

Պոմպեոն խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ՝ պնդելով պահպանել հրադադարը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ պնդելով կատարել հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։

«Պետքարտուղար Պոմպեոն առանձին խոսել է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Պոմպեոն պնդել է բռնությունը կասեցնելու իրենց հանձնառությունը պահպանելու մասին և ձգտելու ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ։ Նա նշել է նաև, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պոմպեոն նշել է, որ անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը, որի մասին կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Հոկտեմբերի 27-ի առավոտյան Փաշինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը ձախողվել է, դրա ընթացքում անմեղ խաղաղ բնակիչներ են տուժել։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան՝ ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի հայտարարված ժամից 45 րոպե անց, Ադրբեջանը լրջորեն խախտել է այն՝ հարձակվել, թիրախավորել խաղաղ բնակավայրեր, օրվա ընթացքում կիրառել փողային և ռեակտիվ հրետանի, տանկեր։ Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 26-ին Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ։

Սա կրակի դադարեցման շուրջ երրորդ պայմանավորվածությունն էր։ Նախկինում Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկու անգամ որոշել էին մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը, առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարի շուրջ, երկրորդ՝ Ֆրանսիայի միջամտությամբ հումանիտար զինադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 18-ին: Ոչ հրադադարը, ոչ էլ զինադադարն Ադրբեջանի կողմից սադրանքով չեն պահպանվել, Արցախի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---