Ջալալ Հարությունյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի

Ջալալ Հարությունյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի

PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այդպիսի որոշում է կայացրել։

«Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք: Շնորհակալություն, պարոն գեներալ: Պատի՛վ ունեմ»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին:

«Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,-գրել է Արցախի նախագահը։

Հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից, քանի որ օրերս մարտական դիրքում վիրավորում է ստացել: Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել Միքայել Արզումանյանը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---