Փոխնախարար․ Զոհվածների վարկերի ներմանը նպաստող օրենքն ուժի մեջ է մտել

Փոխնախարար․ Զոհվածների վարկերի ներմանը նպաստող օրենքն ուժի մեջ է մտել

PanARMENIAN.Net - Զոհվածների, անհայտ կորածների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտավորությունները ներելու հնարավորություն ընձեռող օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Այդ մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նա հավելել է, որ համապատասխան կարգավիճակ ունեցող քաղաքացիները կարող են դիմել բանկերին և վարկային կազմակերպություններին:

«Ի ուրախություն բոլորիս, պետք է նշեմ, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են իրապես օգտվել այս գործիքի ընձեռած հնարավորություններից և առավելագույն մեծ ծավալով վարկային պարտավորություններ ներել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Փոխնախարարը նկատել է, որ դրանում համոզվել է ֆինանսական կառույցների հետ ամենօրյա շփումների արդյունքոմ: Նրա խոսքով՝ օրենքով դիմումների համար միասնական փաստաթղթավորումը չի սահմանվել, այն թողնված է բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հայեցողությանը: Վերջիններս կարող են միայն պահանջել համապատասխան փաստաթղթեր վարկառուի և նրա հետ փոխկապակցված անձանց կարգավիճակի մասին:

Փոխնախարարը հայտնել է, որ պետական կառավարման մարմինները պետք է լինեն հնարավորինս օպերատիվ սեղմ ժամկետում այդ արտոնությունից օգտվելու համար համապատասխան կարգավիճակի փաստաթղթերը քաղաքացուն տրամադրելու հարցում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք օրենքով կարգավորվելու է ռազմաճակատում գտնվող վարկառուի տոկոսադրույքների չվճարման կամ ուշացման խնդիրը՝ Պողոսյանը նկատել է, որ պետությունը չի կարող նման միջնորդություն անել, բայց պատերազմի հենց սկզբից բանկերն ու վարկային կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ հայտարարել էին ի օգուտ վարկառուի այդ խնդրի կարգավորման իրենց պատրաստակամության մասին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---