Աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

Աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով հստակեցվում են աշխարհազորի ստեղծման ու կիրառման պայմանները։

Աշխարհազորը ստեղծվում է բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա: Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։

Սահմանվում է, որ աշխարհազորը զինված պաշտպանությանը քաղաքացիների մասնակցության համակարգ է, որը գործում է ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի կամ ռազմական գործողությունների պայմաններում։

Աշխարհազորը կարող է կիրառվել սահմանների կամ շփման գծի զինված պաշտպանության, կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանության, դիվերսիոն, ահաբեկչական կամ այլ ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---