Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ: Հոկտեմբերի 28-ի դրությամբ $1-ի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․2, փոխանցում է Ermenihaber-ը:

€1-ի դիմաց սահմանվել է 9․7 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով 10.7:

Լիրայի արժեզրկմանը նպաստել է Սաուդյան Արաբիայի, Մարոկոյի և ապա Հայաստանի կողմից թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։ Սակայն թուրքական արժույթի կտրուկ անկում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքներից և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերից անմիջապես հետո։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---