Փաշինյան․ Բյուջեի վերանայված պլանի մոտ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում

Փաշինյան․ Բյուջեի վերանայված պլանի մոտ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում

PanARMENIAN.Net - 2020-ի կտրվածքով բյուջեի վերանայված պլանի մոտ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում, պատերազմի ընթացքում հարկ վճարողներն ավելի պարտաճանաչ են դարձել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ ինքն աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ։

«Սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։ Հպարտանում եմ մեր գործարարներով»,- գրել է վարչապետը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ Հարկային արտոնություններ՝ ՀՀ-ին օժանդակություն ուղարկողներին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---