ՊՆ․ Բերձորում դիրքային բարելավում ունենք, ՀՀ սահմանի ուղղությամբ հարձակողական գործողություններ են եղել

ՊՆ․  Բերձորում դիրքային բարելավում ունենք, ՀՀ սահմանի ուղղությամբ հարձակողական գործողություններ են եղել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը և նրանց աջակցող ահաբեկիչներն ու հատուկ նշանակության ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից հարավ, հայտնել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել, հակառակորդին չի հաջողվել մոտենալ Բերձորին՝ չնայած որոշ ջանքերի։ Այդ ուղղությամբ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները դիրքային բարելավումներ են իրականացրել։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Մարտակերտում և ավելի հյուսիս ընկած հատվածներում հիմնականում հրետանային կրակ է վարվել։ Հարավում ևս մարտերը շարունակվել են, օջախային, դանդաղ ոչ ինտենսիվ մարտեր են ընթացել դիվերսանտների դեմ։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հակառակորդի հարձակողական լայնածավալ գործողությունները չեզոքացվել են, հիմա մարտական գործողությունների բնույթն ավելի դանդաղ է, օջախային, ընթանում են փոքր բախումներ։

Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրել ու վերահաստատել է, որ որոշ ուղղություններով Ադրբեջանն ահաբեկչական խմբավորումներին է հանձնել լրիվ վերահսկողությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---