Ֆրանսիայի միանգամից մի քանի քաղաքում թուրքերը հայերի որս են սկսել

Ֆրանսիայի միանգամից մի քանի քաղաքում թուրքերը հայերի որս են սկսել

PanARMENIAN.Net - Արցախի դեմ թուրք-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ֆրանսիայում սրվել են թուրք-հայկական համայնքի հարաբերությունները։ Մասնավորապես, ֆրանսահայերը բախվում են թուրք ազգայնականների ատելության խոսքին և մահվան սպառնալիքներին։ Վտանգված է նրանց ֆիզիկական անվտանգությունը։

Հոկտեմբերի 28-ի գիշերը Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքերը հայերի որս են հայտարարել։ Ցույցի ժամանակ թուրքական դրոշով մարդիկ բղավել են՝ «ուր եք հայեր» և հայհոյել։

Ցույցին մասնակցել է մոտ 200 մարդ, նրանք հարձակվել են նաև ոստիկանական մեքենայի վրա, կոտրել ապակին, փորձել թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները:

Թուրքերի ագրեսիայից չեն խուսափել նաև Դիժոն քաղաքի հայերը։ Հայատյաց ցույց է արվել նաև Ֆրանսիայի մեկ այլ քաղաքում՝ Վիենում։ Մի քանի հարյուր թուրք գիշերով քայլարշավի ժամանակ բղավել է «Մահ հայերին»։

Հոկտեմբերի 20-ին Վիենի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել էր Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում այդ երկրում բնակվող հայերին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով տեղի օրենսդրության պահանջներին։ Նույն կոչն անում է նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ նշելով, որ անհրաժեշտ է գործակցել տեղական իրավապահ մարմինների հետ:

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայի Վալանս տանող ավտոմայրուղու վրա Արցախի ճանաչմանն ուղղված խաղաղ ակցիայի ընթացքում թուրքերի մի խումբ դանակներով, մահակներով և մուրճերով հարձակվել էր հայ ցուցարարների վրա։ Վիրավորվել էր մեկ տասնյակ հայ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---