Ահաբեկչություն՝ Նիսում. Ավինյոնում դանակով սպառնացողը սպանվել է29 հոկտեմբերի 2020 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Նիսի Աստվածամոր բազիլիկ եկեղեցում ահաբեկչություն է եղել, հանցագործը սպանել է երեք մարդու, այդ թվում մեկ կին է գլխատվել։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ հանցագործությունը հետաքննելու է Ֆրանսիայի դատախազության հակաահաբեկչական գծով վարչությունը։ Կան նաև վիրավորներ։ Ահաբեկչությունից կարճ ժամանակ անց Ավինյոն քաղաքում ոստիկանությունը գնդակահարել է «Ալլահ Ակբար» բղավող ու դանակով անձանց սպառնացող տղամարդու, հայտնում է RT-ն։ Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարաբերությունները մուսուլմանների հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրանքով սրվել են։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու՝ դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, թե մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։ Էրդողանը քննադատել էր Մակրոնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի։ Ֆրանսիան դրանից հետո հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանին, իսկ Փարիզում Անկարայի դեսպանին կանչել ԱԳՆ։ Փարիզը նաև ընդգծել էր, որ թուրքական կողմից աջակցության և ցավակցության ուղերձներ չեն ստացել՝ կապված Սամուել Պատիի մահվան հետ։ Photo. AFP Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |