ԵԽ պատգամավոր․ Ադրբեջանն ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքներին կապված է միայն նավթամուղով

ԵԽ պատգամավոր․ Ադրբեջանն ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքներին կապված է միայն նավթամուղով

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքների հետ կապված է միայն իր նավթամուղով, հատարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում «թուրքական մարդասպան անօդաչու թռչող սարքերի ապօրինի կիրառումը փաստաթղթավորված է, ինչպես Սիրիայում, Իրաքում ու Լիբիայում»։

ԵԽ պատգամավորի խոսքով՝ առանց գերմանական արդյունաբերության ակտիվ աջակցության՝ այդ ԱԹՍ-ների արտադրությունը հնարավոր չէր լինի։ Զոնեբորնը նշել է, որ բավարական ընկերությունները մատակարարում են մարտագլխիկներ, ապահովում են ծրագրային աշխատանքով ու դիզելային շարժիչներով։

«Երբ դեմոկրատական հանրությունը գրոհում է կասետային ռումբերով, ավելի լուրջ ճգնաժամ է, քան կորոնավիրուսը։ Դա այն է, ինչ երկու խելագարներ՝ Բոսֆորը (նեղուց Թուրքիայում) ու Բաքուն, անում են Լեռնային Ղարաբաղում։ Ես չէի ցանկանա շատ ժամանակ տրամադրել Ադրբեջանին։ Սա ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքների հետ կապված է միայն իր նավթամուղով: Որպես անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ՝ ես ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»,- հայտարարել է նա ԵԽ նիստին, փոխանցում է Factor-ը։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիան ակտիվ ներգրավվածություն ունի ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ մարդուժի առումով։ Այդ մասին փասական տվյալներ կան համաշխարհային առաջատար լրատվամիջոցներում , Թուրքիայի ներգրավվածության մասին վկայել են նաև մի շարք երկրների պաշտոնյաներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---