Փաշինյան․ Ըստ էության՝ ՀՀ և ԼՂ համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայումը

Փաշինյան․ Ըստ էության՝ ՀՀ և ԼՂ համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվականների հետ հարցազրույցում ասել է, որ կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար:

«Ըստ էության՝ Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես, ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք որևէ ուրիշ երկրից ԼՂ խաղաղապահ ուժեր ուղարկելու առաջարկ եղել է, վարչապետը պատասխանել է․ «Մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է»:

Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---