Ադրբեջանը նոր լոբբիստական ընկերություններ է վարձել ԱՄՆ-ում

Ադրբեջանը նոր լոբբիստական ընկերություններ է վարձել ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Միացյալ Նահագներում լրատվամիջոցներում իր շահերի լոբբինգով զբաղվող նոր ընկերություն է վարձել, որի պայմանագիր գործում է հոկտեմբերի 19-ից, կնքված է 3 ամսով:

Վաշինգտոնյան Portland PR ընկերությունն աշխատում է Բաքվի Investment Corporation ընկերության համար, ամսական $30,000-ով՝ ադրբեջանաամերիկյան հարաբերությունների և արտաքին քաղաքականության հարցերով հաղորդակցության ծառայությունների ոլորտում։

Ըստ Foreign Lobbing հարթակի՝ Portland PR-ը դուստր ընկերությունն է լոնդոնյան Portland Communications-ի, որի հիմնադիրն ու ներկայիս ղեկավարը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի նախկին խորհրդականներն են։

Portland-ը Սեյդով Թուրալ Օղլուն պատկանող ադրբեջանական Investment Corporation-ի վարձած երկրորդ ընկերությունն է, այն ավելի վաղ՝ կրկին հոկտեմբերին, վարձել էր նաև S-3 Group PR ընկերությանը՝ կրկին 3 ամսով՝ ամսական $25,000-ով։

Ավելի վաղ ԱՄՆ-ում հայկական համայնքն արշավ էր սկսել՝ թիրախավորելով Բաքվի համար աշխատող լոբբիստական և PR ընկերություններին, որպեսզի նրանք հրաժարվեն Ադրբեջանի «արյունոտ փողերից»։ Արդյունքում ամերիկյան The Livingston Group լոբբիստական և DLA Piper իրավաբանական ընկերությունները խզել են կապերն Ադրբեջանի հետ։

Բացի այդ, Mercury Public Affairs-ը իր հերթին խզել էր պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ, որի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---