Ադրբեջանական ակումբի PR մենեջեր․ Առանց խղճալու պիտի սպանել հայ երեխաներին, կանանց ու ծերերին

Ադրբեջանական ակումբի PR մենեջեր․ Առանց խղճալու պիտի սպանել հայ երեխաներին, կանանց ու ծերերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, թե իրենք չպիտի խղճան ու պետք է սպանեն հայերին՝ անկախ նրանից՝ կին է, երեխա, թե տարեց մարդ։

Իբրահիմովի այս հայտարարության սքրինշոթերը տարածվել են սոցցանցերում, Twitter-ում ներկայացված է նաև դրա անգլերեն թարգմանված հատվածը։ Օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում այն այս պահին կամ անհասանելի է կամ միայն ընկերների համար։

Հրապարակումը կատարած ադրբեջանցին համոզված է, որ իրենք պետք է վերականգնեն պաշտպանությունը՝ նույնիսկ քիլլերների բանդա ստեղծելու տարբերակով։ Ըստ ադրբեջանցու՝ հայկական կողմի մի հարվածին 100-ով պիտի պատասխանեն ու մինչև վերջ սպանեն հայերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---