Երևանն ու Բաքուն համաձայնել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղօբյեկտները

Երևանն ու Բաքուն համաձայնել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և  քաղօբյեկտները

PanARMENIAN.Net - Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի արդյունքով ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել։ Ըստ դրա՝ կողմերը համաձայնվել են մի շարք քայլեր ձեռնարկել․

Չպետք է դիտավորյալ թիրախավորեն քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ միջազգային հումանիտար օրենքին համապատասխան։

● Կողմերը պետք է ակտիվ ներգրավվեն մարտադաշտից մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացին՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համար։

Վերջիններիս կողմերը մեկ շաբաթում պետք է ներկայացնեն ռազմագերիների ցուցակ՝ հասանելիություն և փոխանակում կազմակերպելու համար։

Կողմերը պետք է գրավոր հարցեր և մեկնաբանություններ ներկայացնեն հնարավոր հրադադարի վերիֆիկացման մեխանիզմների վերաբերյալ՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը համապատասխան։

Նշվում է, որ կողմերն առարկայական քննարկում են ունեցել հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի վերաբերյալ՝ նպատակ ունենալով հստակեցնել իրենց բանակցային դիրքորոշումները համապարփակ կարգավորման տարրերի վերաբերյալ։ Հոկտեմբերի 10-ի հայտարարության 3-րդ կետի համաձայն՝ «ՀՀ-ն և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---